ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +1 °C Վաղը`+2 °C
Պաշտոնատար անձանց ապօրինություններ են բացահայտվել
18:24, 29.11.2022 | mamul.am
2471 | 0

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունները վերաբերում էին Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց գործունեությանը:

Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սակայն քաղաքացու կողմից ապօրինի զավթված հողամասը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործող կադաստրային արժեքով օրինականացնելու նպատակով պաշտոնյաները, նախնական համաձայնությամբ, քաղաքացուց ընդունել են հետին թվով դիմումներ` 2020 թվականի դեկտեմբերի 30-ով թվագրված, ապա կազմել ու Երևանի քաղաքապետին են ներկայացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման նախագծեր:

Արդյունքում, քաղաքապետի որոշումներով օրինականացված ինքնակամ շինություններից բացի, նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով քաղաքացուն է օտարվել 1994 քառակուսի մետր հողամասը` 5 միլիոն 982 հազար դրամով, այն դեպքում, երբ դրա կադաստրային արժեքն ավելի քան 32 միլիոն է, իսկ շուկայական արժեքը` 95 միլիոն:

Ապօրինության հետևանքով Երևան համայնքը զրկվել է առանձնապես խոշոր չափերով գույքը տնօրինելու և այն հետագայում աճուրդային եղանակով օտարելու իրավունքից։
Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պաշտոնատար անձանց ապօրինություններ են բացահայտվել
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր