ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ի՞նչ եք բողոքում, այս կառավարությունը ձեզ հրապարակի տոնածառ է տվել»․ Կարեն Ավագյան
02:12, 30.11.2022 | mamul.am
3825 | 4

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Ի՞նչ եք բողոքում Եռաբլուրի անավարտ շիրիմներից ու հազարավոր նոր փոսերից` այս կառավարությունը ձեզ հրապարակի տոնածառ է տվել:
Ի՞նչ եք բողոքում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով մի քանի հարյուր հայորդու դեռևս հողին չհանձնված լինելու փաստից` այս կառավարությունը ձեզ Երևանի զարդարանք է տվել:
Ի՞նչ եք բողոքում զոհված մեր տղաների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու փաստից` այս իշխանությունը ձեզ հրապարակի լույսեր է տվել:
Մի բողոքեք, որովհետև լույսերը, ձևավորումն ու տոնածառը փոխարինել են իրական Հայաստանի դարդնուցավը մեր թողտվությամբ:
Գալիք մեկ ամիսն էլ արդեն պլանավորված է: Գալիք մեկ ամսվա իրականությունն էլ կկուրացնեն տոնածառի ճառագայթներով: Դրանք անջատելուց հետո անգամ երկար ժամանակ խավարն ավելի մութ է թվալու մեզ թույլ չտալով տեսնել անգամ թույլ նշմարվող լույսը: Մարդիկ այսպես են ստեղծված: Արհեստական ճառագայթին երկար նայելուց հետո բնական լույսը չի բավարարում»:

Աղբյուրը` Կարեն Ավագյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր