Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա արևմտյան դաշնակիցները պետք է դադարեն ասել, որ Ղրիմը կվերադառնա Կիևի վերահսկողությանը։ Այս մասին իր հոդվածում ասել է The American Conservative-ի ավագ խմբագիր Ռոդ Դրեհերը։ «Իմ ընկերը կարծում է, որ հակամարտությունը չպետք է ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը ամբողջությամբ հետ չի շպրտվել իր նախկին սահմանները, և Ուկրաինան չի վերադարձրել Ղրիմը։ Ես նրան ասացի, որ դա լիովին անիրատեսական է, որ սա հավերժական էսկալացիայի բաղադրատոմս է»,- նշել է հեղինակը։ Նա իրավիճակը համեմատել է Իրաքի հակամարտության հետ։ Նրա խոսքով, պետությունները չլսեցին պատերազմի մասին զգուշացնողներին, քանի որ «մեծ վախ ու ատելություն կար թշնամու նկատմամբ»։ Եվ դրա պատճառով ԱՄՆ-ը և՛ իրեն, և՛ Իրաքին տարավ աղետի: Նա կարծում է, որ Ղրիմն Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելու պատրանքների փոխարեն Զելենսկին և ԵՄ-ն պետք է ձգտեն խաղաղ կարգավորման, քանի դեռ ճգնաժամը չի կործանել Եվրոպան։ |