ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արցախյան 44-օրյա պատերազմի իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմերի պրեմիերա
00:18, 30.11.2022 | mamul.am
3490 | 0

Նոյեմբերի 30-ին, ժամը 18:30 Կինոյի տան մեծ դահլիճում Հայաստանի կինոգործիչների միության աջակցությամբ տեղի կունենա միանգամից երկու կարճամետրաժ, վավերագրական և խաղարկային՝ «Քար» և «250կմ» ֆիլմերի պրեմիերան։
Ցուցադրության խորագիրն է «2 պատմություն, 1 պատերազմ»։ Ֆիլմերը հիմնված են Արցախյան 44-օրյա պատերազմի իրական դեպքերի վրա և ներկայացնում են պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:
«Քար» վավերագրական ֆիլմը պատմություն է մի խումբ կամավորների մասին, ովքեր ուղևորվում են Բերձոր, որպեզի այնտեղից դուրս բերեն միջնադարյան հայկական խաչքարերը՝ հաշվի առնելով Ջուղայի դառը փորձը:

Ֆիլմի ռեժիսորը և օպերատորը Արման Այվազյանն է։ Ֆիլմը արտադրել է «Բարս մեդիան»։
Խաղարկային «250 կմ» ֆիլմը հիմնված է 14-ամյա Վահեի և 11-ամյա Աշոտի իրական պատմությունների վրա։ Երկու տղաները փրկել են իրենց ընտանիքները 2020-ի պատերազմի ժամանակ՝ ինքնուրույն վարելով 250 կմ ճանապարհ։

Ֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Հասմիկ Մովսիսյանն է, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը, պրոդյուսերներն են ՝ Լուսինե Ոսկանյանը և Հասմիկ Մովսիսյանը։ Ֆիլմը արտադրել են «Նռանէ ֆիլմզ» և «Օբերտոն» ընկերությունները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր