ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Տարօրինակ հանգամանքներում մահացել է ևս մեկ ռուս գործարար
20:24, 29.11.2022 | mamul.am
7853 | 0

Արևմտյան ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Forex Club-ի հիմնադիր Վյաչեսլավ Տարանի մահվան տարօրինակ հանգամանքները, ով ուրբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին, մահացել է ուղղաթիռի կործանումից Ֆրանսիայի Վիլֆրանշ-սյուր-Մեր կոմունայի մոտ՝ Լոզանից Մոնակո ճանապարհին: Այդ մասին գրում է Forbes-ը։
Այսպես, Monaco daily news-ը հայտնել է, որ ուղղաթիռում եղել է մեկ ուղևոր և մեկ օդաչու։ Վերջինս շատ փորձառու է եղել՝ ավելի քան 1000 ժամ թռիչքային փորձով, և եղանակը պարզ է եղել։ Միաժամանակ, ուղղաթիռը պետք է ունենար երրորդ ուղևորը, սակայն նա վերջին պահին չեղարկել է իր ուղևորությունը։ Ուղևորի անունը չի հաղորդվում։ Նիսի դատախազի տեղակալն, ով այցելել է վթարի վայր, չի բացառել, որ վթարը կարող է երրորդ կողմի միջամտության արդյունք լինել։

The Sun-ի բրիտանական հրատարակությունը, առանց որևէ ապացույց ներկայացնելու, պնդում է, որ Տարանը կապված է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության հետ և ներգրավված է եղել կրիպտո փոխանակման միջոցով փողերի լվացման մեջ:

Forbes-ը հիշեցնում է, որ Վյաչեսլավ Տարանը վերջին տասը տարիներին ապրել է Մոնակոյում, ուներ այս երկրի անձնագիր։ Նրա այրին՝ Օլգան հրատարակում է Hello Monaco ամսագիրը։ Գործարարը երեք երեխա ունի։ Տարան Libertex Group-ի համահիմնադիրն էր, որն առաջարկում է տարբեր ակտիվների առցանց առևտուր՝ ապրանքներից մինչև սովորական արժույթներ և կրիպտոարժույթներ: Նա նաև եղել է Շվեյցարիայի Լոզանում գտնվող YouHodler SA-ի տնօրենների խորհրդի անդամ, որտեղից թռիչք է կատարել ուրբաթ օրը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սկզբից առեղծվածային հանգամանքներում մահացել են մի քանի խոշոր գործարարներ, որոնք հիմնականում առնչություն ունեն Ռուսաստանում նավթի և գազի բիզնեսի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր