ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+5 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+3 °C
Իրանում հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել Ուելսի նկատմամբ հաղթանակից հետո
21:04, 29.11.2022 | mamul.am
5613 | 0

Իրանի իշխանությունները երկրի բանտերից ազատ են արձակել ավելի քան 700 բանտարկյալի՝ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Ուելսի հավաքականի նկատմամբ ազգային հավաքականի հաղթանակից հետո։ Այս մասին հայտնում է Al-Ain News գործակալությունը՝ հղում անելով իրանական դատական ​​համակարգի մեդիա կենտրոնի Mizan Online-ի հաղորդագրությանը։

Նոյեմբերի 25-ին Իրանի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ՝ նախապես Կատարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Անգլիայի հետ խաղում 2։6 հաշվով պարտություն կրելով։ Իրանի հավաքականի համար այս հաղթանակը երրորդն էր մրցաշարի մասնակցության պատմության մեջ։ Իրանի ազգային հավաքականի մարզիչն է Կարլոս Կեյրուշը:

Համաներում շնորհվածների թվում են երկրում վերջին երկու ամիսների ընթացքում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված քաղաքացիները։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր