ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Որտե՞ղ և ո՞վ էր Ռուբեն Վարդանյանը 1989 թ․ դեկտեմբերի 1-ի այն ցուրտ գիշերը»․ Լ․ Եղիազարյան
21:54, 29.11.2022 | mamul.am
12075 | 2

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը. «Համաշխարհային տեռորիստ Պուտինի Արցախի նամեստնիկը ասում է, որ Արցախը երբեք չի ուզել միանալ Հայաստանին և դառնա նրա գուբեռնիաներից մեկը։
Որտե՞ղ և ո՞վ էր Ռուբեն Վարդանյանը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի այն ցուրտ գիշերը, երբ արցախցիների խնդրանքով Հայաստանի ու Արցախի Գերագույն խորհուրդները, ԽՍՀՄ գերագույն խորհուրդի հայ պատգամավորների մասնակցությամբ, այժմյան Ամերիկայի համալսարանի շենքում ընդունեցին Արցախը Հայաստանին վերամիավորվելու որոշումը։
Մենք մի քանի հազար մարդկանցով նախ «բերման» ենթարկեցինք Հայաստանի այն պատգամավորներին, ովքեր Մոսկվայից վախենալով՝ չէին ուզում մասնակցել, ապա ամբողջ ցուրտ գիշերը մնալով բակում, լուսադեմին ստացանք այդ որոշումը;
Ժողովուրդը ցնցության մեջ էր, իսկ Պուտինի քաղաքական խոպանչին Մոսկվայում ուսանող էր, որտեղ մանրից ձևավորում էր իր՝ ռուսներին անվերապահ ծառայելու իր աշխարհայացքը։
Այս մարդը կարճ ժամանակում ցույց տվեց իր քաղաքական սնանկությունը, որը երևի չէինք էլ նկատի, եթե չաներ գլխից մեծ ու վտանգավոր հայտարարություններ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր