ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Բաքուն փորձում է սադրիչ գործողություններով սրել վիճակը, Արցախում և ՀՀ-ում սահմանը հանգիստ չի լինի»․ Արման Մելիքյան
21:36, 29.11.2022 | mamul.am
2709 | 0

«Քաղաքական իրավիճակը լարված է, չի բացառվում, որ Ադրբեջանը ռազմական գործողության դիմի, նրանք սադրիչ գործողություններով ուզում են սրել իրավիճակը, Արցախում և ՀՀ-ում սահմանը հանգիստ չի լինելու»,- 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

Անդրադառնալով ադրբեջանցիների տարածած այն ապատեղեկատվությանը, ըստ որի՝ «հայկական կողմը Լաչինի միջանցքը օգտագործում է ռազմական գործողությունների համար, քանի որ Քելբաջարի և Լաչինի հատվածներում անցած տարի Հայաստանում արտադրված ականներ են հայտնաբերվել», Մելիքյանը նշել է․ «Ապատեղեկատվությունը նրանց գործելակերպին համահունչ է, Ադրբեջանը նպատակ ուներ Լաչինը առնել իր վերահսկողության տակ, որը նրան հաջողվել է, և հիմա Արցախ գնալու համար այլ ճանապարհ է օգտագործվում»:

«Ետնաբեմային պայմանավորվածության արդյունքում ՀՀ-ն ու Արցախը համաձայնվել են Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությանը: Իշխանությունը գիտեր, որ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը հանգեցնելու է կարգավիճակի փոփոխման և անվանափոխության»,- ավելացրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Բաքուն փորձում է սադրիչ գործողություններով սրել վիճակը, Արցախում և ՀՀ-ում սահմանը հանգիստ չի լինի»․ Արման Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր