ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«12 հարց, որը ցանկալի է՝ ծնողները տան վերջին դասարանի աշակերտին». Վահագն Դիլբարյան
22:00, 29.11.2022 | mamul.am
3859 | 0

Բիզնես բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «12 հարց, որը ցանկալի է ծնողները տան ցանկացած վերջին դասարանի աշակերտին մասնագիտություն ընտրելիս
1. Դու ցանկանում ես աշխատել թղթերի/համակարգչի հետ, թե՞ մարդկանց:
2. Սիրում ես նստակյաց աշխատանք, թե՞ ակտիվ:
3. Ցանկանում ես աշխատել քո համար, թե՞ շեշտը դնում ես կարիերայի վրա:
4. Ցանկանում ես աշխատել հստակ, ընդգծված օրակարգով, թե՞ հիմնականում կրեատիվ:
5. Ցանկանում ես աշխատել մեծ, թե՞ փոքր թիմերում:
6. Ցանկանում ես աշխատել պետական, թե՞ մասնավոր սեկտորում:
7. Ցանկանում ես սովորել այստեղ, թե՞ արտերկրում:
8. Ցանկանում ես լինել կատարող, թե՞ ղեկավար, որովհետև կարող ես լինել իդեալական կատարող, բայց վատ ղեկավար:
9. Ցանկանում ես մի ոլորտում աշխատել, թե՞ տարբեր ոլորտներում:
10. Ցանկանում ես ունենալ շատ գումար, բայց նյարդային օրեր, թե՞ հանգիստ կյանք, բայց ինչքան կստանաս, այդքան գումար:
11. Ցանկանում ես աշխատել 9-ից 18-ը հատվածում, թե՞ ազատ գրաֆիկով:
12. Ի՞նչ արդյունք կուզենայիր ունենալ 10 տարի հետո՝ ֆինանսական, անձնական աճի, կայացած լինելու տեսանկյունից:
Հիմա արագ դար է ու այս հարցերի պատասխանները մոտավորապես ցույց են տալու, թե ինչպես կարելի է ուղղորդել երիտասարդին, որ չսխալվի մասնագիտության ընտրության հարցում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր