ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ինչո՞ւ են առաջնագիծը պաշտպանող պայմանագրայինները զորացրվում»․ Ո․ Սարգսյան
23:24, 29.11.2022 | mamul.am
4159 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ինչո՞ւ են առաջնագիծը պաշտպանող պայմանագրայինները զորացրվում
Տավուշի մարզի սահմանապահ զորամասերից պայմանագրային զինծառայողների զորացրումը շարունակվում է։ Պայմանագրային զինծառայողներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, ասաց, որ ինքը զորացրվում է կյանքի համար վտանգավոր գործի համար ցածր աշխատավարձի պատճառով, շարքային պայմանագրային զինծառայողի ռոճիկը, կախված սահմանում հերթապահած օրերի քանակից, 180-190 հազար դրամ է։ Արարատյան դաշտի գյուղերից մեկի բնակիչ պայմանագրայինը հայտնեց, որ իր ծառայության վայր՝ Տավուշի մարզ հասնեու համար ինքը 4 տրանսպորտային միջոց է փոխում, ծախսեր անում։ նրա խոսքերով՝ իրենք չեն վստահում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հրամանատարական ունակություններին, բացի այդ, հասարակության մեջ զինծառայողների համազգեստի նկատմամբ հարգանքը նվազել է։ Բանակում ատեստավորում անցկացնելու նախագիծը պայմանագրային զինծառայողը համարեց բանակը կազմաքանդելու ծրագիր, քանզի պայմանագրային զինծառայողների մեծ մասը իրենց կրթական և ֆիզիկական խնդիրների պատճառով չի կարող ատեստավորում անցնել»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր