ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«ՀՀ ԱԺ-ն այլևս քաղաքական մարմին չէ»․ Կարեն Հեքիմյան
22:48, 29.11.2022 | mamul.am
2949 | 1

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «ՀՀ ԱԺ-ն այլևս քաղաքական մարմին չէ: Այստեղ առանց քաղաքական հիմնավորման կուսակցությունները դադարեցնում են իրենց գործունեությունը, պատգամավորներն առանց պատշաճ բացատրության վայր են դնում մանդատները, ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած միավորներն առանց ընտրողների հանդեպ պարտավորության և պատասխանատվության որևէ նշույլի և պարզունակ հաշվետվության ներկայացման վերակազմակերպվում և դառնում են միանգամայն այլ ուղղվածության միավորներ:
Մի կողմ թողնենք Փաշինյան Նիկոլի ղեկավարած խորհրդարանական ուժը, քանզի վերջինիս վերաբերյալ խոսելն անիմաստ է և վնասակար:
2021թ «Հայաստան» դաշինքը ստացել է շուրջ 270 000, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը շուրջ 67 000 ընտրողների քվե: Ընդհանուր՝ շուրջ 337 000 քվե: Այժմ, այդ ընտրողներից քանի՞սն են համաձայն իրենց ընտրած կուսակցությունների և պատգամավորների անբացատրելի, անպատասխան և անհաշվետու հրաժարականներին: Բացի դրանից՝ 337 000 ընտրողներից քանի՞սն են համաձայն, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնի իր գործունեությունը խորհրդարանում կամ, որ Զաքարյան Իշխանն անմիջապես ընտրվելուց հետո դուրս գա «Պատիվ ունեմ» դաշինքից:
Հարցն այլ կերպ հնչեցնեմ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ձևավորող Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժը գիտեի՞ն, թե ում են պատգամավոր դարձնում: Եթե չգիտեին (ինչին չեմ հավատում), ապա ավելի վատ իրենց համար:
Ինչևէ: Այսօր ՀՀ ԱԺ-ում ընթացող իրադարձություններն ընտրողների հանդեպ բացահայտ անարգանքի դրսևորում է»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր