ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կկանչի Արսեն Թորոսյանին. «Ժողովուրդ»
09:18, 30.11.2022 | mamul.am
2602 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ Աժ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության:

Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն առայժմ իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռեւս չի հասունացել: Արդեն իսկ քրեական գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Բանն այն է, որ այս տարվա հունիսին Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ պարզելու, թե արդյոք 2020-ին՝ քովիդի համավարակի ժամանակ, պետական միջոցներն արդյունավետ են ծախսվել։

Քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ յուրացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական կեղծիք։ Առայժմ կասկածյալներ ու մեղադրյալներ չկան։ Քրեական գործը հարուցելու առիթ է դարձել Հաշվեքննիչ պալատի հրապարակած զեկույցը, որը, ուսումնասիրելով 2020-ին՝ քովիդի ամենաթեժ շրջանում Առողջապահության նախարարության գործունեությունը, եզրահանգել է՝ համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային եւ արդյունավետ չեն ծախսվել։ 2020-ին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր տխրահռչակ Արսեն Թորոսյանը, որն այժմ իշխող ուժի պատգամավոր է, ՔՊ վարչության անդամ:

Եվ հասկանալով գլխի գալիքը՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի միջնորդությամբ Թորոսյանը ընկերություն է անում Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հետ: Մամուլը գրել է այս մասին. Թորոսյանը թերեւս նպատակ ունի հասնել այն բանին, որ քովիդի դեմ պայքարի շրջանակներում իրականցված յուրացումները ամբողջ ծավալով չբացահայտվեն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր