ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Բեխաբար, սակայն պետական բյուջեից առատորեն պարգևատրվող, Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը». Ոսկան Սարգսյան
16:54, 30.11.2022 | mamul.am
3753 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բեխաբար, սակայն պետական բյուջեից առատորեն պարգևատրվող, Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը

Տավուշի մարզպետարանի ինտերնետային, պաշտոնական կայքում տեղեկատվություն է զետեղված Տավուշի մարզի 4 խոշոր համայնքների և նրանց ղեկավարների մասին։ Այդ կայքում որպես Բերդ խոշոր համայքի ղեկավար ներկայացված է 2012-ից Բերդ համայնքը ղեկավարած, 2016-ին այդ պաշտոնում վերընտրված, 2017-ին Բերդ խոշոր համայնքի ղեկավար ընտրված Հարություն Մանուչարյանը։ Վերջինիս դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նա 2021թ․ նոյեմբերի 9-ից անազատության մեջ էր, 2022թ․ հոկտեմբերի 7-ին ազատ արձակվեց, սակայն նոյեմբերի 10-ին, իր դեմ հարուցված այլ քրեական գործի շրջանակներում, նորից կալանավորվեց։ Հ․ Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը հաղթել է 2022թ․ սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ համայնքի ավագանու համամասնական կարգով ընտրություններում, սակայն դրանից հետո այդ դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի առաջին համար Հ․ Մանուչարյանը և 2-րդ համար Սամվել Հովսեփյանն ավագանու անդամությունից հրաժարական են տվել։ Նոյեմբերի 10-ին համայնքի նորընտիր ավագանին Բերդ համայնքի ղեկավար է ընտրել «Զորավոր համայնք» դաշինքի ավագանիների թեկնածուների ցանկի 3-րդ համար Աստղիկ Հակոբյանին, նոյեմբերի 13-ին կայացել է նրա երդման և պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը Ա․ Հակոբյանի համայնքի ղեկավար ընտրվելուց 20 օր է անցել, սակայն Տավուշի մարզպետարանի կայքում որպես Բերդ համայնքի ղեկավար նշված է Հ․ Մանուչարյանը։ Այդ կայքում Բերդ համայնքի ավագանու 21 անդամներից նշված են միայն 13-ի անուն-ազգանունները։ Նորընտիր ավագանու անդամներից Սարգիս Մարգարյանը Հ․ Մանուչարյանի և Ս․ Հովսեփյանի հետ ավագանու թեկնածությունից հրաժարական է տվել, սակայն նրա անունը, որպես ավագանու անդամի, նշված է մարզպետարանի ինտերնետային կայքում, վերոհիշյալ 13-ի թվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ., ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը և Տավուշի մարզպետարանն այսպես անփույթ են աշխատում, սակայն այդ վատ աշխատանքի համար 2022 թվականին Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվելու են 88 միլիոն 92 հազար 700 դրամի չափով»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր