Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որըհնարավորություն է տալիս սմարթֆոնըդարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով: Հավելվածը նախատեսված է իրավաբանական անձանց / ԱՁ հաճախորդների համար` ընձեռելով առանց ֆիզիկական POS տերմինալի անկանխիկ վճարումներ ստանալու հնարավորություն: ՀեռաPOS-ը նոր սերնդի ծրագրային լուծում է, որի միջոցով անկանխիկ գործարքների համար կիրառվում են անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան նոր տեխնոլոգիաներ: Այն նախատեսված է NFC ֆունկցիա ունեցող Android 8.1 և ավելի բարձր դասի սմարթֆոնների համար: Ameria PhonePOS հավելվածի շնորհիվ բացի վճարում ստանալուց հնարավոր է նաև վերահսկել հաշվետվությունները, ինչպես նաև վճարային կտրոնն ուղարկել հաճախորդի էլեկտրոնային հասցեին: Նշենք, որ Ameria PhonePOS տերմինալները սպասարկում են ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային «ArCa», «MasterCard», «Visa» և «Mir» քարտատեսակները: Հավելվածն ակտիվացնելու դեպքում գործում է հատուկ առաջարկ` - Անվճար VISA Business քարտ` ծառայությունն ակտիվացնող առաջին 100 հաճախորդներին - Անվճար սպասարկում մինչև 31/12/2023թ.` անկախ Ameria PhonePOS-ի միջոցով ամսական շրջանառության ծավալից - Անվճար Օնլայն բանկինգ իրավաբանական անձանց/ԱՁ-ներին ծառայության գործողության ամբողջ ժամանակահատվածի համար Գործող հատուկ առաջարկի և սակագների մասին ավելի մանրամասն` հղումով: Ameria PhonePOS հավելվածն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացնել առևտրային կետի գրանցման հայտ-պայմանագիրը: Ծառայության ակտիվացումն ու տեխնիկական սպասարկումն անվճար են: Թեև հավելվածը վերջերս է գործարկվել, այն արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել հաճախորդների մոտ: Նրանց կողմից Ameria PhonePOS հավելվածի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանները` տեսանյութում: |