ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՀՀ ԱԳ փոխնախարարը Ուոլշին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքները
13:30, 30.11.2022 | mamul.am
2967 | 0

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշին (նստավայրը՝ ք․Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ուոլշին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ջանքեր գործադրել երկկողմ համագործակցության առկա ներուժի բացահայտման և իրացման, մասնավորապես` գործարար կապերի հաստատման ուղղությամբ, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում՝ փորձի փոխանակման տարբերակով։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին: Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը դեսպան Ուոլշին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր