ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բեռնափոխադրողները թույլատրված չափը գերազանցելու դեպքում՝ ամեն տոննայի համար կտուգանվեն 200 հազար դրամով
14:18, 30.11.2022 | mamul.am
2156 | 0

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը նշեց, որ Կառավարությունն առաջարկում է մեկ սռնու վրա ընկնող բեռնատար մեքենայի բեռնվածքի թույլատրելի շեմը մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցման դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամ։

«Նախագծով առաջարկում ենք յուրաքանչյուր տոննայի համար ավելի բեռնվածքը գերազանցելու դեպքում պատասխանատվության միջոց սահմանել 200 հազար դրամը»,-ասաց նա՝ նշելով, որ նույնիսկ 30-35 տոննա թույլատրելի շեմի գերազանցում է լինում, և այս պարագայում պրոգրեսիայի կիրառումն ավելի քան անհրաժեշտ է և զսպող կլինի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր