Այսօր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանն առաջակեց, որ ՀՀ նախագահն ընտրվի խորհրդարանի 2/3-ի ձայնով՝ բոլոր ուժերի համատեղ քննարկմամբ, իսկ եթե համաձայնությունը չստացվի՝ ապա կարող է ընտրվել անմիջականորեն ժողովրդի կողմից: «Խորհրդարանական կառավարման ձևի դեպքում, պարտադիր չէ նախագահը ընտրվի խորհրդարանի կողմից»,- ասաց նա՝ շարունակելով. «Իմ կարծիքով՝ 2018 թվականի հողափոխությունը հնարավոր եղավ, քանի որ խորհրդարանական կառավարման երկիր էինք: Այսինքն՝ խորհրդարանական կառավարման ձևում լիդերի փոփոխությունը ավելի հավանական է, հնարավոր է, քան մյուս կառավարման ձևերի դեպքում»: |