ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«2018 թվականի հեղափոխությունը հնարավոր եղավ, քանի որ խորհրդարանական կառավարման երկիր էինք». Դավիթ Հակոբյան
15:04, 30.11.2022 | mamul.am
1983 | 1

Այսօր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանն առաջակեց, որ ՀՀ նախագահն ընտրվի խորհրդարանի 2/3-ի ձայնով՝ բոլոր ուժերի համատեղ քննարկմամբ, իսկ եթե համաձայնությունը չստացվի՝ ապա կարող է ընտրվել անմիջականորեն ժողովրդի կողմից:

«Խորհրդարանական կառավարման ձևի դեպքում, պարտադիր չէ նախագահը ընտրվի խորհրդարանի կողմից»,- ասաց նա՝ շարունակելով. «Իմ կարծիքով՝ 2018 թվականի հողափոխությունը հնարավոր եղավ, քանի որ խորհրդարանական կառավարման երկիր էինք: Այսինքն՝ խորհրդարանական կառավարման ձևում լիդերի փոփոխությունը ավելի հավանական է, հնարավոր է, քան մյուս կառավարման ձևերի դեպքում»:

«2018 թվականի հեղափոխությունը հնարավոր եղավ, քանի որ խորհրդարանական կառավարման երկիր էինք». Դավիթ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր