ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մենք չենք համարում, որ բանակցային գործընթացը փակուղային է»․ Էդուարդ Աղաջանյան
21:12, 30.11.2022 | mamul.am
2769 | 0

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի և Ալիևի՝ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպման չեղարկումը խոսում է բանակցային գործընթացի փակուղում գտնվելու և սահմանային նոր բախումների հնարավորության մասին, պատասխանել է․ «Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է։ Ընդամենը արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և ՀՀ-ն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում։ Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպը այս տեսանկյունից նորություն չէ։ Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումներին ներկայանալ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում, որ գործընթացը փակուղային է»։

«Մենք չենք համարում, որ բանակցային գործընթացը փակուղային է»․ Էդուարդ Աղաջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր