ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ադրբեջանի հետ հանդիպումների արանքում ոչ հրապարակային գործընթացներ և խոսակցություններ ևս տեղի են ունենում». Աղաջանյան
18:30, 30.11.2022 | mamul.am
2484 | 1

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հիշեցրեց, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նպատակ է, սակայն դրա իրականացումը միայն մեզնից չի կախված, թեև

«Հայաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որ դա տեղի ունենա»:
Դիտարկմանը, որ Ադրբեջանն արդեն հայտարարում է, որ իրենց 8 գյուղեր գտնվում են հայկական օկուպացիայի տակ, արդյոք սահմանազատման ուղղությամբ գործընթաց ընթանում է, Աղաջանյանը պատասխանեց. «Դրանք նոր հայտարարություններ չեն, գործընթաց տեղի է ունենում, բայց գործընթացներին պետք է մոտենանք ընդհանուր ժամանակի համատեքստում: Դա չպետք է ընկալել ամենօրյա հանդիպումների տեսքով: Այո, հանդիպումներ լինում են, բայց դրանց արանքում ոչ հրապարակային գործընթացներ և խոսակցություններ ևս տեղի են ունենում»:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին և հարցին, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է գնալու խաղաղության, նա արձագանքեց. «Սահմանին իրավիճակը լարված է եղել այս ամբողջ ժամանակահատվածում: Դրան զուգահեռ, բնականաբար, քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում:

Մենք պետք է առաջնորդվենք մեր կողմից առաջ քաշված օրակարգով և ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը դառնա այդ օրակարգի կրող և մաս: Արդյոք մեզ մինչ այս պահը 100 տոկոսով հաջողվել է իրականացնել, ցավոք ոչ, ինչը չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր ընդունած օրակարգից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր