ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -2 °C ... +1 °C Վաղը`+5 °C
«Գործի է դրվելու Մեծ դավաճանության հերթական (թերևս՝ վերջին) արարը». Վահե Սարգսյան
19:54, 30.11.2022 | mamul.am
3921 | 2

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1. Երեկվանից Արցախում լարվածությունը հասել է պիկին. շփման գծում թշնամին գերակտիվորեն նախապատրաստվում է: Արցախի զորքերը բերված են մարտական բարձր պատրաստության, ռուս խաղարարները՝ ևս:
2. Նույն գերլարվածությունն է ՀՀ-Ադրբեջան զորքերի շփման գծում: Ջերմուկում և այլուր ակտիվորեն ապաստարաններ են ստեղծվում:
3. Խունտայի պարագլուխը հայտարարել է մինչ Ամանոր «խաղաղության» (իմա՝ ցեղասպանության և թուրքական ստրկության տանող) պայմանագիրը ստորագրելու մասին:
4. Բոլոր հիմքերը կան փաստելու, որ գործի է դրվելու Մեծ դավաճանության հերթական (թերևս՝ վերջին) արարը` ևս մի խոշոր հարվածով արյունաքամ անել հայ ժողովրդին և պարտադրել «խաղաղության» (իմա՝ ցեղասպանության) պայմանագիրը:
5. Եվ քանի խունտան իշխանության է՝ նախորդ կետն իրագործվելու է, հակառակ դեպքում՝ անիմաստ կդառնան Մեծ դավաճանության նախորդ արարները: Այն իրագործվելու է, քանզի թուրքական ստրկության տանող նշված պայմանագիրը եղել է ու կա խունտայի երազանքը:
Հ.Գ. Դուք է՞լ եք այս պատկերներից արյան հոտ զգում»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր