ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
81-ամյա կնոջ հագուստը գազօջախից բռնկվել է. կինը հիվանդանոցում մահացել է
20:24, 30.11.2022 | mamul.am
3465 | 0

Նոյեմբերի 29-ին Երևանի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» մահացել է Լոռու մարզի բնակիչ 81-ամյա Վարդանուշ Գ-ն։ Վերջինս «ջերմային այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևանի այրվածքաբանության կենտրոն, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին ահազանգ էր ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ Վարդանուշ Գ-ն այրվածքներով տեղափոխվել է իրենց մոտ։

Պարզվել է, որ Վարդանուշ Գ․-ն Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում գնտվող իր բնակարանում, խոհանուցում միացված գազօջախին թիկունքով կանգնած է եղել, որի ժամանակ էլ հագուստը անզգուշաբար այրվել է, ինչից հետո նա այրվածքներ է ստացել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր