ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +1 °C Վաղը`+3 °C
«Արտաքին շփումներում արդարությունն աբսուրդ է». Արա Հարությունյան
03:12, 01.12.2022 | mamul.am
1703 | 0

Ամերիկահայ գիտնական Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիկբեզ կենսաքաղաքականությունից։ Իմ տերմինն է, մանդռաժ պետք չէ ընկնել։
* Մարդը, ինչպես բոլոր կենսաբանական տեսակներն ու էակները, մրցակցային է։ Եթե այդպիսին չլիներ, մարդ չէր դառնա։
* Մրցակցությունը տարվում է բոլոր հնարավոր՝ դաղալ, խորամանկ ու մահացու ձևերով։
* Արդար մրցակցություն ասածն իմաստալից է միայն բարձր սոցիալականության էթնոսներին, այն էլ միայն ներքին հարաբերման հարցերում։
* Արտաքին շփումներում արդարությունն աբսուրդ է։
* Ներքին խաղերում էլ, եթե չկան նախապես պայմանավորված խաղի կանոններ և այդ կանոններով մրցակից կողմերին սաստող դատավորներ, ապա նորից, խաղն ընթանում է բոլոր հնարավոր մեթոդներով։
* Հետևաբար, լիարժեք արդարություն կամ չի հաստատվում, կամ էլ հաղթող սուբյեկտը սահմանում է իր արդարությունը՝ անվանելով այն արդար։
* Այս սկզբունքներով տրամաբանելով՝ ստացվում է, որ միջազգային հարաբերման սկզբունքները հաղթողների ձևակերպած կանոններն են և կարող են վերանայվել, եթե հաղթողը թուլացել է, և նրան ձեռնոց նետող նոր ուժեր են հանդես եկել։
* Պետական մակարդակներում էրդողանական թուրքիայի, ալիևյան ադրբեջանի, տոկաևյան ղազախստանի, մյուս թուրքական ախպերների, զելենսկու ուկրաինայի ու պուտինյան Ռուսաստանի հակադիր օրինակը ձեզ վկա, ու աշխարհի համար մեկ արտադրող լինելով հանդերձ ֆինանսառազմական օլիգարխիայի դեմ երկչոտ չինական աշխարհքաղաքական խեղճությունն էլ երկրորդ վկա։
* թուրքերի գերամբիցիաներով առաջխաղացումն ու հայերի ներքին մարդակերությամբ ինքնակործանում էլ որպես անհատական- էթնոսային մակարդակներում մրցակցային հակադիր պայքարների վառ օրինակներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր