ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին ԵՊՀ–ի ոսկե մեդալ է շնորհվել
23:18, 30.11.2022 | mamul.am
1981 | 0

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին շնորհել է ԵՊՀ-ի ոսկե մեդալ: Տեղեկությունը հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։

Հովհաննիսյանը հանդիպումը պատմական է համարել` նշելով, որ Տիգրան Մանսուրյանը ոչ միայն անվանի երաժիշտ է, այլև կրթությանն ու գիտությանը կապված անհատ, որի դասախոսությունները շատ խորն են և արժանի գնահատանքի:
«Եթե մենք ամեն օր չգիտակցենք, որ մենք մեր մեծերով ենք ազգ դառնում, մեր ինքնությունը պահպանում, մենք ապագա չունենք: Յուրաքանչյուր ազգ հզոր է իր մեծերով, հզոր է այն անուններով, որոնք հնչում են անընդհատ՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան, և սա պետք է գնահատել»,– ասել է ԵՊՀ ռեկտորը։
Մանսուրյանն իր հերթին դիմելով ուսանողներին` նշել է, որ Հայաստանը դեռ սովետական իշխանության տարիներին համարվել է գիտության հանրապետություն, և կարևոր է, որ այդպիսին էլ մնացել է: Կոպոզիտորը պատասխանել է համալսարանականների հարցերին, խոսել իր կարիերայի դժվարությունների ու ֆավորիտ ստեղծագործությունների մասին:
Նշենք, որ հանդիպման ավարտին ԵՊՀ երգչախումբը կատարել է «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը Մանսուրյանն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր