ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ապրանքանիշերից մեկի մսամթերքի մեջ մանրէներ են հայտաբերվել
23:00, 30.11.2022 | mamul.am
12667 | 0

«Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրանքի մի շարք ապրանքներում հայտաբերվել է ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը։
Մասնավորապես` խոսքը «Քարավան» ապրանքանիշի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակների մասին է։
«Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Տավարի կոտլետ» արտադրատեսակը՝ ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ, «Իշլի քյուֆթա» արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, իսկ «Խինկալու ֆարշ» խճողակը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և սալմոնելա ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը հայտնում է, որ «Ազարիա» ՍՊԸ-ի արտադրության առանձին գործառույթներ կասեցվել են, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ վերը նշված արտադրատեսակները համապատասխանեցնելու իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր