ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թե´ ԵՄ, թե´ ՌԴ բանակցային հարթակները փակուղում են». Հայկ Մամիջանյան
00:18, 01.12.2022 | mamul.am
3399 | 0

Բանակցային երկու գործընթաց կա, որտեղ քննարկվում է ՀՀ-ի և Արցախի հարցը՝ Եվրոպական և Ռուսաստանի միջնորդություն, երկու բանակցային հարթակներն էլ փակուղում են: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման խնդրին:
Ադրբեջանը իրեն լկտի է պահել համանախագահ երկիր Ֆրանսիայի նկատմամբ և հակաֆրանսիական հռետորաբանությամբ մերժել է հանդիպման հավանականությունը: Մյուս ֆորմատը ՀԱՊԿ-ն է, որը հայկական կողմը պատճառաբանեց, թե Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ գնահատական չի տրվել և հրաժարվում է դեկլարացիան ստորագրել, փաստացի այս հարթակում ևս փակուղում ենք, հիմա ի՞նչ է մտածում Փաշինյանը»,- ավելացրեց նա:
Փաշինյանը լսել է՝ և, և-ի քաղաքականության մասին, բայց ձևը չգիտի, գիտի՝ պետք է գնալ Բրյուսելում բողոքել Մոսկվայից, Մոսկվայում՝ Բրյուսելից՝ չհասկանալով, որ խոսում է աշխարհի ամենահզոր երկրների հետ, որոնք լավ գիտեն՝ ի՞նչ է տեղի ունենում այս արկածախնդիրների ուղեղում»,- ավելացրեց Մամիջանյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մի մասի մանդատները դնելու որոշմանը և շրջանառվող այն լուրերին, որ հնարավոր է՝ ճնշումներ են եղել իշխանության կողմից, խմբակցության ղեկավարը նշեց, որ իշխանության կողմից ճնշումները միշտ են եղել, հիմա էլ ճնշումներ կան Հանրապետական կուսակցության անդամների վրա՝ մեղադրանքներ, հարցաքննություններ և այլն, բայց դա պատճառ չէ, որ մանդատները վայր դնեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Թե´ ԵՄ, թե´ ՌԴ բանակցային հարթակները փակուղում են». Հայկ Մամիջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր