ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +4 °C Վաղը`+3 °C
Վլադիմիր Պուտինը Հայաստանում հանդիպել է Արայիկ Հարությունյանին․ «Ժողովուրդ»
09:54, 01.12.2022 | mamul.am
4737 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 23-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում էր, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նրան. այս մասին հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները:

Հանդիպումը կայացել է «Դվին» հյուրանոցում: Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ Վլադիմիր Պուտինի մակարդակով, Արայիկ Հարությունյանին է ընկալում որպես Արցախի առաջնորդ եւ նրան վստահում, թեեւ Արցախն ունի նոր պետնախարար՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Հանդիպումը, մեր տեղեկություններով, կայացել է Վլադիմիր Պուտին- Արայիկ Հարությունյան ձեւաչափով:

Օրաթերթն իր այս տեղեկությունը ճշտելու եւ հավելյալ մանրամասներ պարզելու համար դիմեց Արցախի նախագահի նստավայր, որտեղից կտրուկ հերքեցին հանդիպման լուրը: «Արցախի նախագահն այդ օրերին եղել է Արցախում, ձեր լուրը իրականությանը չի համապատասխանում, նման հանդիպում չի եղել»,- ասացին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր