ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Փաշինյանը կգնա նոր ընտրությունների, որպեսզի կառավարելի ընդդիմության միջոցով լեգիտիմացնի երկրորդ կապիտուլյացիան»․ Շարմազանով
11:30, 01.12.2022 | mamul.am
2605 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 168 TV-ի եթերում խոսելով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ ասել է․ «Խաղաղությունն ու պետական ազգային շահն առաջ տանելը պարտված ղեկավարի խելքի բանը չէ: Փաշինյան, դու քաղաքական գնահատական տվե՞լ ես Շուշիի ու Հադրութի օկուպացիային, Աղավնոյի ու Բերձորի հանձնմանը: Իշխանությունն ամրապնդելուց հետո Նիկոլը փորձելու է գրավել ընդդիմության դաշտը, գնալ ընտրությունների և կառավարելի ընդդիմության միջոցով լեգիտիմացնել երկրորդ կապիտուլյացիան»:

«Միակ կառույցը, որ մեզ կարող է զենք տալ, Ռուսաստանն է, այսինքն՝ ՀԱՊԿ-ը, և մենք մերժո՞ւմ ենք ՀԱՊԿ փաստաթուղթը ստորագրել: Երբ Փաշինյանը հրաժարվում է ՀԱՊԿ օժանդակությունից, նա արձակում է ՀԱՊԿ-ի ձեռքերը, կանաչ լույս վառում ադրբեջանական ագրեսիայի դեմ: Աստված մի արասցե, որ ռուս խաղաղապահները գնան, էդ 120 000 ժողովրդի հարցն ի՞նչ է լինելու»,- անդրադառնալով օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանի կողմից փաստաթղթի չստորագրմանը՝ նկատել է Շարմազանովը։

Խոսելով ստեղծված իրավիճակից ելքերի մասին՝ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահը շեշտել է․ «Եթե 3 համանախագահ պետություն՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, մի մեխի գլխի չափ չկան, որ Ադրբեջանին ստիպեն հարգել իրենց իսկ մշակած սկզբունքները, էլ ինչի՞ մասին է խոսքը: Դուք լուրջ պատկերացնում եք՝ Ալիևը պիտի նստի Արցախի հետ, բացի գազի ու լույսի հարցից, ասենք, ինքնորոշման կամ անվտանգության հարց քննարկի՞: Իմ առաջարկը հետևյալն է՝ ազատվել հակապետական, պորտաբույծ իշխանությունից և աշխատել աշխարհաքաղաքական կենտրոնների, նախ և առաջ՝ Մոսկվայի և Թեհրանի հետ»:

«Փաշինյանը կգնա նոր ընտրությունների, որպեսզի կառավարելի ընդդիմության միջոցով լեգիտիմացնի երկրորդ կապիտուլյացիան»․ Շարմազանով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր