ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱԱ-2022. դեկտեմբերի 1-ի խաղացանկը
10:30, 01.12.2022 | mamul.am
5050 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կկայանան ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին հանդիպումները E և F խմբերում: ArmSport.am-ը ներկայացնում է այսօրվա խաղացանկը՝

Ժամը 19:00 (F խումբ)

Խորվաթիայի հավաքականը, որը 2 տուրից հետո 4 միավոր ունի, «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում կմրցի ԱԱ-ի նախորդ առաջնության բրոնզե մեդալակրի՝ Բելգիայի հավաքականի հետ (3):

Մարոկկոյի հավաքականն էլ (4) «Ալ-Թումամա» մարզադաշտում կխաղա Կանադայի հետ (0), որը զրկվել է փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսերից՝ մեկնարկում կրած երկու պարտություններից հետո:

Ժամը 23:00 (Е խումբ)

E խմբի բոլոր թիմերը պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը: Կոստա-Ռիկայի հավաքականը (3) կմրցի Գերմանիայի հետ (1), իսկ զուգահեռաբար ընթացող խաղում Իսպանիան (4) կխաղա Ճապոնիայի հետ (3):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր