ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
««Դարի բացահայտումը». շոուն պետք է շարունակվի». Ոսկան Սարգսյան
15:18, 01.12.2022 | mamul.am
3869 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. ««Դարի բացահայտումը». շոուն պետք է շարունակվի

Թավշյա հեղափոխություն հորջորջված քաղաքական թատրոն-հեղաշրջումից չորսուկես տարի անց հայ իրավապահներն օպերատիվ-հետախուզական, չգիտեմ՝ էլ ինչ միջոցառումների շնորհիվ բացահայտեցին այն, ինչ վաղուց բացահայտ էր։ Հիշո՞ւմ եք Սևանի ափին հառնող Վլադիմիր Գասպարյանի դղյակի քանդման ուղիղ եթերում շոուն, երբ իրավապահները մեծ աղմուկով ընդամենը քերծեցին նախկին ոստիկանապետի դղյակի ցանկապատի պատը։ Հիմա էլ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Յուլյան, 2018թ․ մարտի 16-ի 225-Ա հրամանով նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին։ Ոստիկանականապետ հոր 2018թ․ մայիսի 10-ի 1388-Ա հրամանով, Յուլյա Գասպարյանի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա վերջինս ազատվել է ոստիկանությունում ծառայությունից: Պաշտոնի նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յուլյա Գասպարյանը առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել, 2015թ․ մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Յուլյա Գասպարյանին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում, ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները:

Հակակոռուպցիոն շոուն պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դրան հավատացող միամիտներ կան, քանի կարիք կա Ադրբեջանին արվող զիջումներից, սահմանագոտում տիրող լարված վիճակից, իշխող խմբի կոռուպցիոն գործերից ուշադրություն շեղել նման բաներով։ Այս դեպքում Վովա Գասպարյանը կասեր՝ դուք հակակոռուպցիոնե՞ր եք, թե՞ էժան դերասան»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր