ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Հունվարից ԲԴԽ նախագահն ու անդամները կստանան 50 տոկոսի չափով հավելավճար. նոր նախագիծ
11:54, 01.12.2022 | mamul.am
1617 | 1

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ Դատական օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, և այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին և վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) Օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում: Նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև ԲԴԽ նախագահի և անդամի դեպքում: Մինչդեռ, Օրենքով նշված հարցը Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասով կարգավորված չէ։

Ուստի այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին Օրենքով սահմանված կարգով ևս տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

Միևնույն ժամանակ, Նախագիծն անհրաժեշտ է համարել անհետաձգելի՝ պայմանավորված հետևյալով. Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2023-ի պետական բյուջեի ծախսերում փոփոխություն է առաջանալու: Սահմանադրության 110-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարվա սկիզբը: Հետևաբար, Նախագծով ԲԴԽ նախագահին և անդամներին տրամադրվող հավելումները բյուջեի ծախսերում արտացոլվելու նպատակով անհրաժեշտ է ապահովել Նախագծի ընդունումը մինչև պետական բյուջեի եկամուտները և ծախսերը արտացոլող՝ 2023 տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը:

Նախագծի ընդունման արդյունքում հաջորդ տարվա մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ մեկ տարվա կտրվածքով:

Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գործակիցը 16 է, իսկ ԲԴԽ անդամներինը՝ 12: Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի (83.200x16=1.331.200) 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 665.600x12=7.987.200 ՀՀ դրամ), ԲԴԽ մեկ անդամի մասով պաշտոնային դրույքաչափի (83.200x12=998.400 ՀՀ դրամ) 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 499.200x12=5.990.400 ՀՀ դրամ): Արդյունքում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր