ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«2018-ից հետո մենք միայն կորուստներ ենք ունեցել․ այս պայմաններում պարգևավճարների այդպիսի հսկայական ծավալ են դրել»․ Շավարշ Քոչարյան
15:06, 01.12.2022 | mamul.am
2294 | 1

«2018-ից հետո մենք միայն կորուստներ ենք ունեցել և հասկանալու համար՝ ինչով է դա պայմանավորված, մենք պետք է հասկանանք փոփոխվող աշխարհակարգում ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը․ առաջին հերթին դա բանակն է, ամբողջ պետական կառույցը, սակայն անվտանգային, պաշտպանական կառույցը միայն բանակը չի, դա ամբողջ կառավարման համակարգն է, որն այսօր իսպառ պատրաստ չի։ Պարզ բան․ բյուջեով պարգևավճարների համար պաշտպանության ծախսերի գրեթե 30 տոկոսն է տրամադրվում, որը մարդու ուղեղում չի տեղավորվում, Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է պատերազմի, և այդ պայմաններում բյուջեով դնել պարգևավճարների այդպիսի հսկայական ծավալ, որը պիտի գնար դեպի բանակ․․․ չեն կատարվում ամենատարրական քայլերը ուղղված բանակի պաշտպանական համակարգի ամրացմանը, որն այսօր ուղղակի անհրաժեշտություն է»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այսպիսի տեսակետ է հայտնել ՀՀ Արտգործնախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«2018-ից հետո մենք միայն կորուստներ ենք ունեցել․ այս պայմաններում պարգևավճարների այդպիսի հսկայական ծավալ են դրել»․ Շավարշ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր