ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մեր երկրում պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը». Ն. Փաշինյան
12:48, 01.12.2022 | mamul.am
2769 | 2

«Մենք մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վելուծենք։ Իմ հոմոզմունքն է, որ աղքատությունը հնարավորն է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով և մանավանդ հիմա պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիալական ոլորտի մեր քաղաքականությունը, քանի որ մենք աշխատանքի շուկայում աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք։ Մեր երկրում պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը և ահազանգեր ունենք մասնավոր հատվածից, որ աշխատող գտնելու խնդիր ունեն»,-կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նրաեկ Սարգսյանն էլ նշեց, որ այս պահին հավաքագրված 3260 թափուր աշխատատեղ կա, բայց վիճակագրական կոմիտեի այլ տվյալներով 9800 թափուր աշախատեղ կա։ «Գրանցված գործազրուրկների այս տարվա թիվը 50 400–ն է, 2021 թվականի համեմատ 8 հազարով նվազել է»,–ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր