ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
««ԷկոՏավուշը» կոպտորեն խախտում է օրենքը, ո՞ւր է նայում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը». Ո. Սարգսյան
17:54, 01.12.2022 | mamul.am
3521 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «ԷկոՏավուշը» կոպտորեն խախտում է օրենքը, ո՞ւր է նայում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը
Այս տուփով հալած յուղը երկու օր առաջ գնել եմ Իջևան քաղաքի շուկային հարակից տարածքում գտնվող «ԷկոՏավուշ» ընկերության ֆիրմային խանութում։ Հալած յուղն արտադրվել է Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի պանրագործարանում։ Յուղի տուփի վրա հայերեն ոչ մի գրառում չկա, բոլոր գրառումները ռուսերեն են, բացի ընկերության անվան լատինատառ գրառումից։ Սա օրենքի կոպիտ խախտում է, քանզի Հայաստանում արտադրվող, վաճառվող արտադրանքը պետք է ունենա ապրանքի վերաբերյալ հայերեն տեղեկատվություն։ Լուսաձորի պանրագործարանի արտադրանք պանիրը, հալած յուղը հիմնականում առաքվում են Ռուսաստան, ուստի հալած յուղի տուփին միայն ռուսերեն գրառումներ են։ Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը պարտավոր էր այդ խախտումը թույլ չտալ, քանզի Լուսաձորի պանրագործարանը ստեղծվել է Տավուշի մարզպետարանի համագործակցությամբ։
2010թ. մայիսի 22-ին Իջևանում Ֆրանսիայի Օ-ԴԸ-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր։ 2011թ. Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր' 3 տարի ժամկետով, հետագայում նման նոր պայմանագրեր են ստորագրվել: Ֆրանսիական կողմի աջակցությունը նպատակաուղղված է եղել Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը: Հայ-ֆրանսիական համագործակցությամբ ստեղծված «Հիմնաավուշ» զարգացման հիմնադրամը նաև բարեգործական ծրագրեր է իրականացնում, սակայն տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հետ կապված բազում խնդիրներ են առաջացել։ 2016թ․ ամռանը Լուսաձորի պանրագործարանին հարակից տարածքում հորելով, որպես անորակ արտադրանք ոչնչացրել են Լուսաձորի պանրագործարանում արտադրված 3.5 տոննա պանիրը: Սուրեն Գևորգյանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրենն է, նա միաժամանակ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ղեկավարն է, նրա կին Հասմիկը (Նանա) 2016թ․ հուլիսի 1-ից Լուսաձորի պանրագործարանում արտադրվող պանիրը Ռուսաստանում իրացնող «էկոՏավուշի» տնօրենն է։ Ամուսինների կողմից ղեկավարվող «ՀիմնաՏավուշի» և «էկոՏավուշի» բիզնես հարաբերություններում կոռուպցիոն ռիսկեր կան։
Լուսաձորի պանրագործարանի գործունեության հետևանքով շուրջ 10 տարի Լուսաձորի տարածքում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, մշտապես ծանր գարշահոտ է տիրում, որը շնչում են ավտոճանապարհով անցնողները»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր