ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները չափազանցված են». ԱԳՆ խոսնակ
15:36, 01.12.2022 | mamul.am
4259 | 0

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով հետևյալը. «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։
Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»:

«Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները չափազանցված են». ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր