ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -3 °C ... +1 °C Վաղը`+5 °C
«Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն էր»․ Լավրով
16:42, 01.12.2022 | mamul.am
7096 | 7

«Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հաստատումն առանց վերապահումների լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը», այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ պետությունների միջև։ Այլ կերպ ասած՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն այն ժամանակ միանշանակ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մասն էր, և երբ այն հաստատվեց Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և պարոն Միշելի կողմից առանց վերապահումների, ապա սա լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակի խնդրին»,- ​​ասել է Լավրովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
16:26, 03.02.2023
6402 | 0
դեպի վեր