Արևմտյան երկրները, ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչնչացնելուց հետո, փորձում են միջամտել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերին՝ բարելավելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, բայց դա անարդյունավետ է ստացվում։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, Ռուսաստանը «օգնում է Հայաստանին և Ադրբեջանին սահմանի սահմանազատման հարցում» և «կաջակցի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»։ |