ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Սուրեն Պապիկյանը զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
19:12, 01.12.2022 | mamul.am
2056 | 0

Ազգային ժողովից հայտնում են, որր ույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Նիստից առաջ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձ է կատարել Ժողովուրդ օրաթերթի՝ առավոտյան հրապարակած հոդվածին՝ նշելով, որ հոդվածում ներկայացված է մի իրողություն, որն իրականությանը չի համապատասխանում և հորդորում է չհիմնվել գարշահոտ աղբյուրների վրա։ «Եթե վարչապետի հետ անձնական հանդիպումները հանրայնացնող աղբյուրներ կան, դա նշանակում է, որ մեր երկիրը վտանգված է»,- նշեց պարոն Քոչարյանը։ Նա նաև նշեց․ «Մեր թիմում սև ցուցակներ չեն կազմում»։ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց «Ժողովուրդ» օրաթերթի սեփականատիրոջը զերծ մնալ նմանատիպ կեղծ լուրերից և չհրապարակել այդպիսի նյութեր։
Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

Նախագծերի վերաբերյալ «Հայաստան» դաշինքը ներկայացրել էր իր ծրագիրը։ Մեծամասնության՝ դեմ քվեարկությամբ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ծրագիրը չընդունվեց և ընդունվեց ՀՀ Կառավարության ծրագիրը։

Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Նախագիծը 7 կողմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր