ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ռուսները լքում են Զապորոժիեի բնակավայրերը. Ուկրաինայի գլխավոր շտաբ
22:00, 01.12.2022 | mamul.am
7866 | 0

Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված հատվածում ռուսները դուրս են բերում զինվորականներին քաղաքային տիպի Միխայլովկա բնակավայրից, Պոլոգի քաղաքից և Ինժեներնոե գյուղից, իսկ Բուրչակ գյուղում առաջարկում են բնակիչներին տարհանվել, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի երեկոյան ամփոփագրում։

«Ըստ առկա տեղեկատվության՝ ռուսական օկուպացիոն զորքերը դուրս են բերում առանձին ստորաբաժանումներ և տարհանման են նախապատրաստում Զապորոժիեի շրջանի ժամանակավոր օկուպացված տարածքի բնակավայրերի օկուպացիոն վարչակազմերի անձնակազմին։ Ուսումնական հաստատությունները լքել են Միխայլովկա բնակավայրը: Պոլոգի և Ինժեներնոե բնակավայրերում օկուպանտները լքում են այն տները, որտեղ նրանք գտնվում էին, հանում գողացված գույքը: Բուրչակ գյուղում օկուպացիոն իշխանությունները մարդահամար են անցկացնում, այսպես կոչված, բնակչության կամավոր տարհանման համար»,- ասվում է զեկույցում։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսները Զապորոժիեի ուղղությամբ գտնվում են պաշտպանական դիրքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր