Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն «կորցնում է իր արդյունավետությունը» Ռուսաստանի դեմ դիրքորոշման պատճառով։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ԵԱՀԿ-ի դիրքորոշման պատճառով կազմակերպությունն ինքնաբերաբար կորցնում է իր արդյունավետությունը։ Եվ կազմակերպությունը կորցնում է ոչ թե խոսքով, այլ գործով Եվրոպայի անվտանգության ու համագործակցության հարցերով զբաղվելու հնարավորությունը»,- ասել է նա։ Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը նախատեսում է քննարկել Ռուսաստանի սառեցված միջոցների հաշվին Ուկրաինայի վերականգնման վճարումը։ Մինչ այս Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր մոտ 8 մլրդ դոլարի ռուսական ֆինանսական ակտիվների սառեցման մասին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ արգելափակված է նաև վեց կանտոններում գտնվող 15 սեփականություն։ |