ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Անկրկնելի քանդակներով, հոյակերտ եկեղեցիով, անմարդաբնակ, սարերում կորած գյուղի մասին». Վահան Թումասյան
02:18, 02.12.2022 | mamul.am
4485 | 0

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը գրում է․ «Բարձր սարերում, անմարդաբնակ մի հնամենի գյուղի մասին՝ Ձորաշեն, բայց ոչ Աշոցքի․․․
Այսօր, ամբողջ օրը Շիրակի մարզի, Անիի համայքի դատարկված և դեռևս խորհրդային տարիներին լուծարված գյուղերում էի։ Հիմա ուզում եմ միայն մի քանի տող գրել անկրկնելի քանդակներով, հոյակերտ եկեղեցիով ու խաչքարերով, անմարդաբնակ, սարերում կորած գյուղի մասին։
Խորհրդային տարիներին գյուղն անվանակոչվել է Ձորաշեն, գտնվում է կրկին լուծարված, սակայն դեռևս 4 ընտանիք ունեցող Բարձրաշեն գյուղից Մարալիկ գնացող ճանապարհի վրա։ Նախկին անունը Ղըռխ է։ 1901 թվականին տպագրված Շիրակի գյուղերի մասին մի աշխատությունում, այդ գյուղի մասին միայն երկու տող կա գրված, թեև հին պարբերականներում և արխիվային նյութերում հաճախակի եմ հանդիպել Ղըռխի մասին փոքրիկ հրապարակումների, սակայն պատշաճ ուշադրության չեմ դարձել, այլ գյուղերի մասին էի կարդում․․․։
Մի խոսքով նշածս աշխատությունում միայն գրած է․ որ 1900-ականների սկզբին ունեցել է 49 տուն, 190 իգական և 192 արական բնակչություն, բոլորը հայ-կաթոլիկներ են եղել, եկեղեցին կոչվել է ս․ Աստվածածին, որը հսկել է Վարդան վարդապետ Հերթեցյանը։
Անկեղծ ասած հարևան Բարձրաշեն գյուղը հաճախակի գնալու ճանապարհին, չգիտես ինչու չէի կանգնել և չէի ուսումնասիրել, ինչը արեցի այսօր։ Եկեղեցին ներսից հատկապես մի յուրահատուկ գեղեցկություն ունի, խաչքարերն ու քանդակազարդ քարերը նույնպես․․․ափսոս մասնագետ չեմ, սակայն հուսամ մասնագետները համապատասխան ուշադրության կարժանացնեն այդ, սարերում կորած պատմամշակութային թանկարժեք գանձին։ Ի դեպ այդ գյուղի կարող է և պետք է դառնա Շիրակում տուրիզմի զարգացման առումով ևս կարևոր վայր»։

Պետրոսը՝ դրախտի բանալիներով։ Անհայտ հեղինակ, 19-րդ դարի կեսեր, Ղըրխ, Շիրակ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր