ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Թալիբներն արգելել են «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանները Աֆղանստանում
23:24, 01.12.2022 | mamul.am
5343 | 0

«Թալիբան» շարժման իշխանությունները հայտարարել են Աֆղանստանում «Ամերիկայի Ձայն» (VOA) և «Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) աֆղանական ծառայության արգելքի մասին:

Թալիբները վկայակոչել են ԶԼՄ-ների բովանդակության վերաբերյալ ստացված բողոքները: Թալիբանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ «Radio Azadi»-ի հեռարձակումները ընդհատվել են 13 քաղաքներում: «Ամերիկայի ձայնը» հայտարարել է, որ իր հեռարձակումները նույնպես դադարեցվել են։ «Թալիբան»-ի ներկայացուցիչն ասել է, որ այդ քայլն արվել է «լրագրողական սկզբունքներին չհամապատասխանելու և միակողմանի հեռարձակման պատճառով»: Ստացված ենթադրյալ բողոքների մասին նա լրացուցիչ տեղեկություն չի հայտնել։ «Ամերիկայի Ձայն»-ի կայքը նշում է, որ «Ամերիկայի Ձայն»-ը և «Ազատություն ռադիոկայանը» ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող լրատվական կազմակերպություններ են, որոնք ունեն անկախ անձնակազմ, որոնք ձգտում են ապահովել համապարփակ, հավասարակշռված լուսաբանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր