ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իրավապահները նույնականացրել են «Եռաբլուրում» զոհվածների հարազատների նկատմամբ ուժ կիրառած ոստիկաններին ու հարցաքննել
23:30, 01.12.2022 | mamul.am
2855 | 2

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին, ոստիկանության ծառայողների կողմից, ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ գործով սառույցը սկսել է տեղից շարժվել։ ՔԿ-ն օրերս հարցաքննել էր ոստիկանության ծառայողներին, իսկ այսօր արդեն սկսվել են ոստիկանության ծառայողների և զոհված զինծառայողների ծնողների միջև առերես հարցաքննությունները։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր առերես հարցաքննություն է տեղի ունեցել մեկ ծնողի և ոստիկանության երկու ծառայողի միջև։ Յուրաքանչյուր առերեսումը տևել է շուրջ չորս ժամ։ Առաջիկայում առերես հարցաքննություն կլինի նաև մյուս ծնողների և ոստիկանության բոլոր այն ծառայողների միջև, որոնք «Եռաբլուր»-ում բերման են ենթարկել ծնողներին։ Հատկանշական է, որ ՔԿ-ին տևական ժամանակ, իբր, չէր հաջողվում նույնականացնել ոստիկանության ծառայողներին, թեև վերջիններիս գործողությունները հստակ արձանագրված էր նաև տեսագրություններով։ Ի վերջո, իրավապահներին հաջողվել է նույնականացնել ոստիկաններին, հարցաքննել նրանց։ Ոստիկանության ծառայողներն այս պահին ունեն վկայի կարգավիճակ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Իրավապահները նույնականացրել են «Եռաբլուրում» զոհվածների հարազատների նկատմամբ ուժ կիրառած ոստիկաններին ու հարցաքննել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր