ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ո՞վ կհրաժարվի մանդատից և ո՞վ կվերցնի այն. «Հրապարակ»
09:24, 02.12.2022 | mamul.am
5442 | 0

«Հրապարակ»-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավորության մի շարք թեկնածուներ չեն վերցնի մանդատները։ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը, ով ցուցակում 36-րդն է, և Արամ Վարդևանյանի հրաժարականից հետո հերթը նրանն էր, չի ցանկանում բժշկի աշխատանքը փոխել պատգամավորականով։ Մանդատից հրաժարվելու մասին խմբակցությանը տեղեկացրել է նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ով վերջերս է վերընտրվել դեկանի պաշտոնում։ Մանդատը կվերցնի ցուցակի 38-րդ համարը՝ Մհեր Սահակյանը, ով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է՝ հասարակական հիմունքներով, ինչպես նաև «Գրանդ հոլդինգի» Վարդանյանների փեսայի՝ 2003-2008 թթ․ ՀՅԴ քվոտայով ԱԺ պատգամավոր Սամվել Սահակյանի որդին։

«Վերածնված Հայաստան» կուսակցության անդամ, ցուցակի 39-րդ համար Մարիա Պետրոսյանը և 41-րդը՝ Ռոբերտ Հայրապետյանը, նույնպես մանդատից կհրաժարվեն։ Նման մտադրություն ունի նաև ոստիկանության պահեստի գնդապետ Սայաթ Շիրինյանը, ով Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից է, սակայն մի քանի ամիս է՝ գտնվում է Ղազախստանում՝ իր բիզնես-գործերով։ Ցուցակի հաջորդ երեք համարները, որոնք էլ կդառնան պատգամավոր, դաշնակցական Արփինե Վարդանյանն է՝ Թալինից, Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը և հայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ Ռոբերտ Սահակյանցի որդին։ Այսպիսով՝ «Հայաստան» խմբակցությունը կունենա 19 տղամարդ և 10 կին պատգամավոր և ԸՕ պահանջը՝ սեռային համամասնության 30 տոկոսի մասով, կատարած կլինի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր