ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ
11:00, 02.12.2022 | mamul.am
2005 | 0

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:

Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր էջում գրել էր. «Հայաստանի խորհրդարանը պարտավոր է պատասխանել Ադրբեջանի խորհրդարանին, որը 44-օրյա պատերազմին անդրադառնալով՝ խեղաթյուրել է Ղարաբաղյան հակամարտության էությունը, Հայաստանին ներկայացրել է անըդունելի պահանջներ և անթաքույց արտահայտել է իր ծավալապաշտական նկրտումները մեր երկրի տարածքների մասով։
Թե ինչպես կպահի իրեն իշխող խմբակցությունը մեր նախաձեռնության ու պատասխան հայտարարության կապակցությամբ, ենթադրում եմ, բայց առայժմ չեմ խոսի դրա մասին։ Դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստ է լինելու։ Շատ չմնաց, ամեն ինչ կերևա, թեև՝ ամեն ինչ պարզ է»:

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր