ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Ժողովրդական ասացվածք կա. պատիվը տվել են շանը` չի կերել». Արտակ Զաքարյան
00:06, 03.12.2022 | mamul.am
2803 | 0

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Ժողովրդական ասացվածք կա. պատիվը տվել են շանը` չի կերել:
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հունգարիայի կառավարությունը կարծես չի պատրաստվում պաշտոնապես ներողություն խնդրել Հայաստանից` հայ սպայի դեմ 2004թ. կատարված ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը 2012թ-ին ստանձնելու համար:
Այն Հունգարիայի, որն անտեսելով իրավունքը, Հայաստանի մեջքի հետևում, անարգելով հայ ժողովրդի արժանապատվությունը` 2012թ.-ին Բաքվին է արտահանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այն Սաֆարովին, որը Բուդապեշտի ՆԱՏՕ-ական դպրոցում կացնահարել է քնած վիճակում գտնվող սպա Գուրգեն Մարգարյանին: Այն Սաֆարովին, որը Բաքվին վերադարձվելուց անմիջապես հետո, պաշտոնապես հերոսացվել է:
Երբ Սերժ Սարգսյանը 2012թ. որոշում կայացրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին (այդ մասին տեղյակ պահելով ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին), հիմքում առաջին հերթին պետության հեղինակության, ազգային արժանապատվության, բանակի ու սպայի պատվի հարցերն էին: Դրա համար էլ Հայաստանին ու հայ ժողովրդին աշխարհում հարգում էին: Շատ երկրներ ու միջազգային կառույցներ քննադատեցին Հունգարիայի կառավարության ու Ադրբեջանի այդ համատեղ «գործարքը»:
Նիկոլի համար ազգ, բանակ, արժանապատվություն, թասիբ գոյություն չունի: Նա հայերին վերաբերում է միայն որպես կերակրման, հիմարացման ու զիզի-բիզի բաներով խաբելու ենթակա զանգվածի: Որովհետև մենք թույլ ենք տալիս որպեսզի նա շարունակի այդպես վարվել մեր, և մեր երկրի հետ:
Հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով պահված Հայրենիքը թշնամուն հանձնածի համար ի՞նչ արժեք կարող է ունենալ կացնահարված մեկ սպայի պատիվը: Եվրոպայի ԱԳ նախարարների աչքի առջև Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ գրկախառնված հռհռացող ՀՀ արտգործնախարարին էլ ո՞վ բանի տեղ կդնի, երբ սա բարձրացնի, օրինակ, հայ ռազմագերիներին դիրքում դաժանաբար գնդակահարության կամ կին զինծառայողների դիերի խոշտանգման հարցերը:
Զինվորականնե՛ր, ոստիկաննե՛ր, անվտանգության ծառայության, դատախազության և արդարադատության սպանե՛ր, ահա ևս մեկ ապացույց, որ սպայի պատիվն ու արժանապատվությունը սրանց համար զրո է, ոչնչություն, դատարկ մի բան: Հայրենիքի առջև ձեր ծառայությունը սրանց համար ոչ թե պետականություն ու պատիվ է, այլ ընդամենը ծախս: Իսկ դուք, երևի ամեն օր զգաստ դիրքով պատվի եք առնում կապիտուլյանտներին, ըստ իրենց ընկալման` փողի խաթեր:
Հ.Գ. 1
Ժողովրդական ասացվածք կա.
պատիվը տվել են շանը` չի կերել:
Հ.Գ.2
Իհարկե, չպետք է մոռանալ, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ (մենք շնորհակալ ազգ ենք) 2021թ. հինգ հայ ռազմագրերիներ վերադարձվել են Հայաստան: Բայց դա հիմք չի տալիս մոռանալու հայ սպայի անարգված պատիվն ու արժանապատվությունը:
Հատկապես, որ ռազմագերիներին անմիջապես վերադարձնելու ստանձնած պարտավորության փոխարեն, Ադրբեջանը մեր գերևարված տղաների վերադարձը դարձրել էր այլ պետությունների հետ միջազգային առևտուր անելու և Հայաստանի վրա որպես «լավություն» ծախելու գործարք: Դա Հայաստանի տխրահռչակ կառավարությանը միջազգայնորեն նսեմացնելու ևս մեկ առիթ էր»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր