ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +4 °C Վաղը`+3 °C
«Արդյոք Արցախը շանս ունի՞ սրանից հետո կարգավիճակ հստակեցնելու հույս ունենալ». Արման Յարալյան
10:24, 02.12.2022 | mamul.am
1817 | 0

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանզի քաղաքագիտության գուրուները դեռ մարդավարի բան չեն ասում Լավրովի հերթական գցած կտի մասին, փորձենք մեր բեսեդկում մթոմ աշխարքիցս գեշ հասկանում ենք՝ քննենք, թե ով ա մեզ ուզում գցած լինի և որտեղ։

Ուրեմն՝ ռուսական կողմը հա մեյդան ա գցում, թե մենք առաջարկել էինք կարգավիճակը թողնել ապագա սերունդներին, իսկ արևմտյան կողմն առաջարկում ա Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում ու գնալ խաղաղության։

Սա մարսելու համար պետք ա վստահ լինել, որ արևմտյան կողմում զուտ խոտակերներ են նստած ու իսկապես հավատում են, որ մեկ ստորագրությամբ արագ կոնֆլիկտը կներծծվի, սկի չես էլ իմանա, որ մարդիկ իրար միս էին ուտում։

Բայց քանզի էդ խոտակերների մոտ ա դեռ գիտական մտքի լավագույն արտադրանքը, ուրեմն՝ առնվազն էդքանը հասկանում են, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով չի կարա կոնֆլիկտը ներծծվի ու տիրի սեր և միայն սեր։

Հապա ով ինչ ա առաջարկում՝ ըստ եղած ինֆոյի։

Ռուսական կողմի ոչ թե առաջարկածը, այլ պարտադրածը կոնֆլիկտի հավերժ արյունալի փուլն ա՝ ո՛չ դես, ո՛չ դեն, ո՛չ ինձ, ո՛չ քեզ, միշտ էն հույսով, որ մի օր արև կբացվի, երկու կողմն էլ արյունահոսում են ու շահում ա մենակ միջնորդը։

Այլ կերպ ասած, բնականաբար սեփական շահն ա սպասարկում ռուսական առաջարկը, այն է՝ հավերժացնել կոնֆլիկտը, միշտ թաթը պահել դրա վրա, դրանով վերահսկելի սարքել երկրներն ու ժողովուրդները, դրանով էլ վերահսկել ռազմատնտեսական էս կարևոր խաչմերուկների ռեգիոնը։

Ինչ ա իրենից ներկայացնում Արևմտյան առաջարկը, ինչի վրա ա հիմնված, ու որն ա ստեղ էդ կողմի շահը։

Բնականաբար մեր մսի համար նրանց նուրբ հոգիները չեն մղկտում, ամենավերջնն ա խաղաղությունը, որ նրանց կարա հետաքրքրի, քանզի էս թանկարժեք կոնֆլիկտը թույլ ա տալիս վերահսկելի պահել ռազմատնտեսական ուղիներով հարուստ ռեգիոնը։

Որպեսզի լավ հասկանանք՝ ինչ են առաջարկում, պետք ա հասկանալ ինչ են անում տարածաշրջանի հետ, միայն լրատվություն սպառողին կարա անհասկանալի լինի, որ հենց Արևմուտքն ա սկսել էս լայնածավալ էսկալացիաները, մասնագիտական դաշտը պնդում ա, որ աշխարհի կարգը վերաձևում են, բայց ինչ են սարքում, անհասկանալի ա։ Նայենք առաջարկներին ու արած քայլերին։

Ռուսները Թուրքիայի ձեռը բռնած կազմակերպեցին և բարեհաջող իրականացրին արցախյան երկրորդ պատերազմ օպերացիան՝ օգտագործելով բանակի բարձր հրամանատարության տոտալ կախվածությունը ռուսներից և կառավարության անադեկվատությունը ռազմաքաղաքական հարցերում։

Հետո պարզվեց մի քանի թիրախ, որ ուզում էին հասնել, ռուսական զորքի առավել լայն ներգրավվածություն տարածաշրջանում, հատկապես Արցախում, որտեղ առաջին պատերազմից հետո հենց արցախցիների համառության շնորհիվ ձևավորվել էր ուժային բալանս, որտեղ ոչ մի կողմ ներկայացված չէր դրսից ու դրանով իրանք իրար փոխզսպում էին։

Էս պատերազմով հնարավոր եղավ դա քանդել ու քիթը խոթել։ Մյուս թիրախն Ուկրաինա ներխուժելիս ունենալ թուրքական երկրների լոյալությունը, և համատեղ շահն արդեն միջանցքն էր ցանկացած տրամաբանությամբ, որտեղ վերահսկողությունը ՀՀ-ից օտարվում էր։ Սրա մասին չեն դադարել խոստովանել տարբեր հարթակներում։

Հիմա, երբ ուժային բալանսի մի կողմը շատ ա ցանկանում մի բան՝ նրա այդ ցանկությունը դառնում ա բարձր գնահատվող ապրանք բալանսի շուկայում ու միանգամից հայտնվում են սակարկողներ։

Առաջինն ու հստակը սակարկեց ԱՄՆ-ն՝ բաց ու հստակ ասելով, որ ձև չունեք, արձագանքեց Իրանը՝ ցույց տալով իրա վախերն ու թույլ կողմերն ու մեյդան եկավ Ֆրանսիան, էն որ կողից չես հասկանում, թե քեզ ինչ ստեղ ինչ ա կատարվում։

Անունը դրեցին, թե հայերը մեր եղբայրներն են, մեր սիրտը գեշ ցավում ա, բլա-բլա։

Սա կարա բավարարի սրտից թույլ մարդկանց, բայց Ֆրանսիան նոր կազմավորվող բալանսում դեր ա ստանձնում, ամեն օրվա հետ քիչ-քիչ պարզ ա դառնում, որ Ֆրանսիայի գլխավորությամբ ապագա բազմաբևեռ աշխարհի ճարտարապետության մեջ նոր թև ա ձևավորվում, որի քավորն ԱՄՆ-ն ա։

Ֆրանսիայի գլխով, Հունաստանի ձեռքերով, Եգիպտոսի ու Հայաստանի ոտքերով մի մարմին, որն իրա բնական կոնֆլիկտներով տնտեսական ուղիների վրա նստած մեծ ռիչագ ա, հնարավոր ա Հնդկաստանը ևս միանա խրախճանքին։

Էս դեպքում, ինչ ա առաջարկում Ֆրանսիան, որը տարբեր օրենսդիր մարմինների բերանով անթաքույց խոսում ա Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, բայց Պրահայում կազմակերպում ա միջոցառում, որտեղ մեր փնթիաթրաշն ու հարևան բեղլուն համաձայնվում են հավատարիմ մնալ Ալմա Աթայի հռչակագրին, որի տեքստը լղոզված մի բան ա։

Արդյոք Արցախը շանս ունի՞ սրանից հետո կարգավիճակ հստակեցնելու հույս ունենա: Լսելով տարբեր մասնագետների՝ հա ու ավելի շատ, քան ռուսական առաջարկով, որովհետև երբ խնդիրը դրվում ա ոչ թե Հայաստան-Ադրբեջան տրամաբանությամբ, այլ՝ արցախահայություն ու բռնապետական Ադրբեջան, արդեն որևէ մեկը չի կարա խոսի տարածքային ամբողջականության մասին, դա գործում ա, երբ երկրորդ երկիրը քո տարածքների հանդեպ պրիտենզիա ունի, և չի գործում, երբ ինքնորոշման խնդիր ա։ Հիմա Արևմուտքի ինչի՞ն ա պետք քնեցված կոնֆլիկտը: Տարբերակներից մեկը հնարավորինս երկար ստաբիլ վախերով, բայց ստաբիլ կայունությամբ դարպասներ ստանալն ա։ Էլի տարբերակներ կարան լինեն, բայց դեռ ընկալելի չի։ Իրականում ռուսների ու Արևմուտքի նպատակը նույն ա՝ ձեռքում պահել տնտեսական խաչմերուկի վրա նստած կոնֆլիկտը, տարբերությունը մոտեցումներն ա, ռուսականը սիրում ա տապոռավարի, արյունով, Արևմուտքն էլի արյունով, բայց փաթեթավորված, որ արյունահոսողի քեֆն էլ գա էդ տեսարաններից։

Մի բան, որ հստակ ա՝ ո՛չ Արևմուտքը, ո՛չ ռուսական կողմը մեզ ձեռնտու առաջարկ չեն անելու, քանզի մենք էլ դեռ չգիտենք՝ ինչն ա մեզ ձեռնտու։

Էս կոնֆլիկտը մեր մսին ա ցավ տալիս, մնացածի համար այն լայն հնարավորություններ ա։ Երեք տարբերակ կա. կա՛մ էնքան խելացիանաս, որ կոնֆլիկտը տրանսֆորմացնես, կա՛մ հստակ գնահատես կոնֆլիկտի արժեքն այլոց համար ու այն սպասարկելով նենց անես, որ դա քո օգտին լինի, մսիդ տեղ ժեշտը կռվի, դու էլ դիվիդենտներ քաղես այլոց նման, մյուս տարբերակը խեղճի նման նստել ու սպասել տենանք, երբ են մատաղ անում, որ էլի լացենք։ Երեքն էլ ընտրություն ա, որը կայացվում ա կարողությունների գյորա։ Գիտելիք կա՛մ ստեղծում ես, կա՛մ դրա պակասից լացդ գցում դես դեն»։

Աղբյուրը` Արման Յարալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր