ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-4 °C, -4 °C ... +2 °C Վաղը`+5 °C
«Արժի՞, որ օտարերկրյա հանդիպումների ընթացքում սա լինի Հայաստանից հնչող միակ կարծիքը». Հայկ Մամիջանյան
11:18, 02.12.2022 | mamul.am
2699 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը 168TV-ի եթերում խոսելով ներկա իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության մասին՝ նշել է․ «Օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներից մեկն ասաց. առաջինը՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց հետ խնդիր չունեն, եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, երկրորդ՝ Հայաստանը կողմ է Ղարաբաղից բոլոր զինված ուժերի դուրսբերմանը։ Հիմա հարց՝ արժի՞, որ օտարերկրյա մեր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում սա լինի Հայաստանից հնչող միակ կարծիքը․ իհարկե ոչ: Մեկ այլ օրինակ ներկայացնեմ. օտարերկրյա գործընկերների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ ՔՊ-ական մի պատգամավոր ՀՀ խնդիրները ներկայացրեց հետևյալ հաջորդականությամբ՝ ՀՀ-ում պարտադիր ապահովագրության, պարտադիր հայտարարագրման համակարգերի ներդրում և երրորդ՝ անվտանգության հարց»:

«Արժի՞, որ օտարերկրյա հանդիպումների ընթացքում սա լինի Հայաստանից հնչող միակ կարծիքը». Հայկ Մամիջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր