ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Նախագահները հաստատել են իրենց վճռականությունը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում
11:42, 02.12.2022 | mamul.am
5821 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել են Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են էներգացանցը վերանորոգելու համար, գրում է Униан-ը:

Նախագահները խստորեն դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությումը՝ նշելով, որ այդ գործողությունները ռազմական հանցագործություններ են, որոնց մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Բայդենը և Մակրոնը նաև դատապարտել են Ուկրաինայի ինքնիշխան տարածքը բռնակցելու Ռուսաստանի անօրինական փորձը, ինչը միջազգային իրավունքի խախտում է, հավելում է լրատվամիջոցը՝ հղում կատարելով համատեղ հայտարարությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր