ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Իշխանության հետ բանակցությունները ձախողվել են». Արծվիկ Մինասյան
11:24, 02.12.2022 | mamul.am
3887 | 0

Իշխանության հետ բանակցությունները ձախողվել են, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնության չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի շուրջ, «Ազատությանը» փոխանցել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևոր գործոն համարելով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների։ Բացառելով Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարության նախագծում նաև շեշտում են, որ Ադրբեջանը պետք է իր զինված ուժերը վերադարձնի մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը, վերադարձնի հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր